երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Շարունակվում են ԱՀ առողջապահության նախարարի շրջայցերը Հանրապետության բուժհաստատություններ

Շարունակվում են ԱՀ առողջապահության նախարարի շրջայցերը Հանրապետության բուժհաստատություններ

Շարունակվում են շրջայցերը հանրապետության բուժհաստատություններ և այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, նույն կետրոնի Ուռուցքաբանական դիսպանսեր և «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից, այցի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ բուժանձնակազմների հետ։ Քննարկվել են դեղորայքային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման և համալրման, կենտրոններում բուժսարքավորումների հագեցվածության և մի շարք հրատապ լուծումներ պահանջող հարցեր։

Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին նախարար Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ԱՀ առողջապահության ոլորտի զարգացման վերաբերյալ իր տեսլականը, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պատասխանել բուժանձնակազմի կողմից հնչեցված հարցերին։

 

  • Կիսվել: