երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շարունակվում է կորուսյալ գյուղատնտեսական գույքի վերաբերյալ ԱՀ բնակիչներին տեղեկանքների տրամադրումը

Շարունակվում է կորուսյալ գյուղատնտեսական գույքի վերաբերյալ ԱՀ բնակիչներին տեղեկանքների տրամադրումը

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության շենքում շարունակվում է կորուսյալ այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը:

Այս մասին տեղեկացրին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:
 
Ինչպես հայտնի է, տեղեկանքները տրամադրվում են համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա:
 
Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ, ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառման շրջանակում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրվել է թվով 3693 տեղեկանք, ընդ որում՝ 941 հատ կորուսյալ այգիների վերաբերյալ, 2428 հատ անասնագլխաքանակի ու մեղվափեթակների վերաբերյալ և 324 հատ գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների վերաբերյալ:
 
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից մեկնարկել է կորուսյալ այգիների և անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը նաև Երևանում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 23/1)՝ պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցների համար դրանց ձեռքբերումն առավել մատչելի դարձնելու նպատակով:

  • Կիսվել: