շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. ԿԽՄԿ

Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. ԿԽՄԿ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։ Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միազգային կոմիտեի  հայաստանյան գրասենյակից:
 
՛՛Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:
 
Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: