հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Սև ցուցակ, Սև վարկեր» օգտատերը գումար է հափշտակել․ Արցախի ոստիկանություն

«Սև ցուցակ, Սև վարկեր» օգտատերը գումար է հափշտակել․ Արցախի ոստիկանություն

Չնայած Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության բազմաթիվ զգուշացումներին ու հայտարարություններին, համակարգչային տեխնիկայի օգնությամբ ԱՀ քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:

Արցախի ոստիկանության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 17-ին ժամը 15:30-ին Մարտակերտի շրջանային բաժնում զեկուցագիր է ներկայացվել, որ «Facebook» սոցիալական ցանցում գրանցված «Սև ցուցակ, Սև վարկեր» անհայտ օգտատերը ս.թ. հոկտեմբեր ամսին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի Հ.Ա.-ից (ծնված 1999թ.) խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել վերջինիս պատկանող բանկային պլաստիկ քարտի տվյալները և նույն քարտից հափշտակել 120.000 ՀՀ դրամ գումար։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում մեր հայրենակիցներին՝ չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն:

  • Կիսվել: