շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:

՛՛Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես իր, այնպես էլ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնօրրանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը՝ Լևոն Մնացականյանը, Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայորդիների հետ շուտափույթ վերադառնա Հայրենիք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: