շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սերունդ» բարեգործական հիմնադրամը գործունեություն է ծավալում՝ ուղղված ծնելիության խթանմանը Արցախում և Հայաստանում․ Բեգլարյան

«Սերունդ» բարեգործական հիմնադրամը գործունեություն է ծավալում՝ ուղղված ծնելիության խթանմանը Արցախում և Հայաստանում․ Բեգլարյան

«Սերունդ» բարեգործական հիմնադրամը գործունեություն է ծավալում՝ ուղղված ծնելիության խթանմանը Արցախում և Հայաստանում:  Այս մասին գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը․

«Հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրատուների համայնք՝ յուրաքանչյուրին պարտադիր ամենամսյա նվիրատու դարձնելու ձգտումով՝ առաջնահերթություն տալով ոչ թե նվիրաբերվող գումարի չափին, այլ նվիրաբերող մասնակիցների թվին:

Սոցիալական ծրագիրը նախատեսվում է սկսել Արցախի՝ համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային տրամադրելով ամսական 50000 դրամ (~106$) 16 տարի 8 ամիս ժամկետով: Ամենամսյա նվիրատուների թվի մեծածմանը զուգահեռ կներգրավվեն նոր բնակավայրեր:

Մարտակերտի շրջանի Չարեքթար գյուղը հիմնադրամի կողմից ընտրված առաջին գյուղն է: Ես նույնպես միանում եմ իմ ամենամսյա նվիրատվություններով: Կցանկանայի, որ աշխարհասփյուռ հայությունը և հայերի բարեկամներն իրենց ամենամսյա նվիրատվություններով միանային այս գործին: Նվիրատվություն կատարելու համար կարող եք այցելել www.serund.am վեբ կայք:

Հատկանշական է, որ հիմնադրամի կառավարման ծախսերը չեն գանձվում նվիրատվություններից, և յուրաքանչյուրիս նվիրատվությունը ուղղվելու է միմիայն շահառուներին: Հիմնադրամի կայքում 24/7 առցանց ռեժիմով արտացոլված է ցանկացած դրամական շարժ»:

  • Կիսվել: