երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած

Սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած

Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանում ապրելու հարցում օգնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս գործն է: Մարդիկ կան դա անում են հրապարակավ, մարդիկ՝ լուռ: Ընտրության հարց է, եւ երկու ձեւաչափերն էլ ինձ համար ընդունելի են. գլխավորն արցախահայերին օգնելու պատրաստակամությունն է:

Իբրեւ փոքրիկ հաշվետվություն, տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած.

✅բնակարանների որոնում,

✅կահավորում (կահույք, տեխնիկա, նորոգման պարագաներ),

✅ջրաֆիկացում եւ գազաֆիկացում (նպաստում եմ աշխատանքների արագ կազմակերպմանը),

✅տարբեր սեզոնային հագուստների տրամադրում,

✅աշխատանքի տեղավորում,

✅պետական մարմիններ ուղարկված հարցումներ,

✅ մարզերում պարբերական հանդիպումներ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված կանանց հետ,

✅աջակցության այլ քայլեր, որոնք կրում են ամենօրյա ռեժիմ եւ անձնական ֆինանսական միջոցներ:

Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

  • Կիսվել: