շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի նախագահը վերացրել է բռնագանձումներով գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները

Արցախի նախագահը վերացրել է բռնագանձումներով գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկտվական շտաբից:

Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  • Կիսվել: