չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է

Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է

Այսօր Արցախի Անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

Արցախի Հանրապետությունը հայաթափվել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ ռուս խաղաղապահների աչքի առաջ Ադրբեջանի զինուժը հարձակվել էր արդեն առանց Հայաստանի օգնության մնացած Արցախի վրա։ Շուրջ 100 հազար արցախցիներ լքել են իրենց հայրենիքը և Հակարի կամրջով անցել Հայաստան։

  • Կիսվել: