կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը շտապօգնության 5 մեքենա է նվիրել պաշտպանության բանակին (տեսանյութ)

«Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը շտապօգնության 5 մեքենա է նվիրել պաշտպանության բանակին (տեսանյութ)

Պատերազմին հաջորդած վերականգնողական ծանր փուլում էլ Արցախի կողքին են մեր սփյուռքահայ բարեկամները: Ասում են՝ ավերակներից պետք է ազատենք ոչ միայն Արցախը, այլեւ մեր միտքն ու հոգին:

Տունը Շուշիում թողած եւ այսօր տեղահանված ընտանիքների համար տներ կառուցելու ծրագրեր կազմող բարերարը վստահ է՝ վաղ թե ուշ ինքն էլ իր տունն է գնալու: Իսկ մինչ այդ՝ վերքերը բուժող Պաշտպանության բանակի կողքին են: Այս փուլում «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպության միջոցով շտապօգնության 5 մեքենա են նվիրել ռազմական հայրենյաց պաշտպաններին:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: