երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սարուշենցիները կայունության սպասումով են արարում հայրենի հողի վրա. Համայքնապետ

Սարուշենցիները կայունության սպասումով են արարում հայրենի հողի վրա. Համայքնապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչների զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` անասնապահությունն ու այգեգործությունը. կան նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը:

Նրա խոսքով՝ այս տարի մշակվել է 208 հա վարելահող, որից 138 հա ցորեն, 70 հա գարի:

«350 բնակիչ է ապրում ու արարում Սարուշենում: Պատերազմից հետո տեղահանված երկու ընտանիք է հաստատվել այստեղ: Համայնքում գործող միջնակարգ դպրոցն ունի 47 աշակերտ։ Դպրոցին կից գործում է նախադպրոցական հաստատություն, որտեղ հաճախում է 21 սան։ Հանդիսությունների սրահը վերանորոգվել է, ապահովվել անհրաժեշտ գույքով և սպասքով: Ընթացքի մեջ են բուժկետի վերանորոգման աշխատանքները»,-ներկայացրել է Կ. Գասպարյանը՝ կարևոր խնդիր համարելով բնակիչների անվտանգությունը:

Նրա տեղեկացմամբ՝ համայնքն ապահովված են գազամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով, ջրով: «Հնարավոր է, որ ամռանը ջրային պաշարները չհերիքեն բնակիչներին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կառուցել նոր արտեզյան ջրհոր»,-նշել է համայնքապետը:

  • Կիսվել: