կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սանիտարական կանոնները պահպանելով՝ ԱՀ ՔԿ-ում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը

Սանիտարական կանոնները պահպանելով՝ ԱՀ ՔԿ-ում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը

ԱՀ առողջապահության նախարարի 05․11․2021թ․ թիվ 256-Ա հրամանով հաստատված՝ կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները պահպանելով՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, ընդունելության, ինչպես նաև քննիչի աշխատասենյակում կատարվելիք քննչական գործողություններին մասնակցելու ժամանակ պարտադիր է դիմակ կրելը, համապատասխան միջոցներով ախտահանվելը, ջերմության հեռահար ստուգում անցնել և սոցիալական հեռավորություն պահպանելը:

Ընդունելության ներկայացած քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով քննչական կոմիտեում ևս ամենօրյա ռեժիմով ձեռնարկվում են ԱՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված` վիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներ:

  • Կիսվել: