Սամվել Շահրամանյանն Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշում այս պահին չունի
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին որոշում չունի՝ մայիս 21-ից հետ որպես Արցախի նախագահի թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ։
«Այս պահին նման որոշում չկա, առաջիկայում մեր դիրքոշորումը կհայտնենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Շահրամանյանը նշեց, որ այդ որոշումը կապված է Արցախի քաղաքական ուժերի, Արցախի հասարակության դիրքորոշումից։
«Մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները։ Ըստ Սահմանադրության, նախատեսված է մայիսի 21-ից հետո 7 -ից 10 օրվա ընթացքում։ Ես այս պահին որոշում չունեմ»,-ասաց նա։