կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նրանց կողքին ենք լինելու, ովքեր պայքարում են, որ Արցախը հայկական մնա․ Ռուբեն Վարդանյան

Նրանց կողքին ենք լինելու, ովքեր պայքարում են, որ Արցախը հայկական մնա․ Ռուբեն Վարդանյան

Բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են, որ Արցախը մնա հայկական, ես կանգնած եմ այդ ուժերի կողքին։ Այս մասին ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն իր և Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսի ժամանակ։

«Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ընդունելի են մեզ համար։ Մեր նպատակն է համախմբել այն ուժերը, որոնց նպատակն այն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Մենք նաև համագործակցելու են պետության հետ, որ միասին  կարողանանք այդ ճանապարհն անցնել։ Այն ուժերը, որոնք ուրիշ բան են առաջարկում, մենք չեն կարող իրենց հետ համագործակցել, դրանք վտանգավոր դեր են խաղում։

Իսկ այն ուժերը, որոնք այլ ճանապարհ են առաջարկում, մենք նրանց հետ համագործակցել չենք կարող։ Նրանք վտանգավոր դեր են խաղում։ Ինչպե՞ս կարող ես Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, եթե համապատասխան մանդատ չունես, եւ պատիժ չկրել»,- նշել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայրենական պատերազմ է մղվում, ուստի պետք է ունենալ հստակ դիրքորոշում, պատժել մարդկանց, որոնք կխանգարեն վերոնշյալ մոտեցումներին, կամ եթե նրանց քայլերը չեն համապատասխանի այդ մոտեցումներին։

Ռուբեն Վարդանյանի դիտարկմամբ՝ այս իրավիճակում սխալ է պաշտոնի համար  կռվել, միակ հարցն այն պետք է լինի, ինչ անել, որ Արցախը մնա հայկական։

Անդրադառնալով Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ճանաչում և հարգում է, իսկ որպես պաշտոնյա գնահատական տալ չի  կարող, քանի որ նա նոր է պաշտոնավարում։ 

 

 

  • Կիսվել: