երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամվել Կարապետյանը ՊՆ-ին նվիրաբերել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա

Սամվել Կարապետյանը ՊՆ-ին նվիրաբերել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախում տեղի ունեցած տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ բավականին հագեցած էին և ոգեշնչող:

Հատկանշական է հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին ինչ որ բանով օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով:

Այդ առումով առանձնացման արժանի է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կատարածը, ով, ավանդույթի համաձայն, այս անգամ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության բանակին նվիրաբերեց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

  • Կիսվել: