ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սամանթա Փաուերը պատմել է, թե տեղահանվող արցախցիներն ինչ վիճակում են գալիս Հայաստան

Սամանթա Փաուերը պատմել է, թե տեղահանվող արցախցիներն ինչ վիճակում են գալիս Հայաստան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ով պաշտոնական այցով գտնվում է տարածաշրջանում, երեկ եղել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Այս մասին նա գրել է X-ի իր հարթակում՝ կիսվելով տպավորություններով.

«Այսօր ես Երևանից մեքենայով գնացի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որն այժմ ողողված է Լեռնային Ղարաբաղը լքող մարդկանցով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստան է փախել 28 հազար քաղաքացի: Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ ունենալով միայն մի քանի ունեցվածք»:

  • Կիսվել: