ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սադրանքները չպետք է դիտարկենք որպես խաղաղապահ առաքելության ձախողում. Դավիթ Բաբայան

Սադրանքները չպետք է դիտարկենք որպես խաղաղապահ առաքելության ձախողում. Դավիթ Բաբայան

Շփման գծում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են: Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ սա Բաքվի՝ ռուսական խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական փորձն է:

«Մենք տեսանք, որ տարբեր կազմակերպություններ, տարբեր կառույցներ հայտարարությամբ հանդես են եկել, մենք ողջունում ենք ցանկացած հայտարարություն, իսկապես, որովհետև այնտեղ նշված է, որ պետք է խաղաղություն լինի, կայունություն լինի, բայց երբ որ նրանք հասցեական չեն, այ սա շատ մեծ խնդիր է, որովհետև չի կարելի հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի միջև:

Եվ քանի դեռ չկան հասցեական գնահատականներ, Ադրբեջանը շարունակում է իր հին ոճով գործել: Այսօր, երբ շփման գծում, հարաբերականորեն հանգիստ է, ադրբեջանական հատուկ ծառայություններն անցել են համացանցային գրոհի: Արցախի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում՝ փորձելով խուճապ տարածել»:

  • Կիսվել: