շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սա ոչ ադեկվատ արձագանք է ստեղծված իրավիճակին․ ԱՀ ՄԻՊ-ի կոչը միջազգային կառույցներին՝ գերեվարված մաճկալաշենցու վերաբերյալ

Սա ոչ ադեկվատ արձագանք է ստեղծված իրավիճակին․ ԱՀ ՄԻՊ-ի կոչը միջազգային կառույցներին՝ գերեվարված մաճկալաշենցու վերաբերյալ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է հայտնել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակչի մասին, ով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: 

Ստեփանյանը, մասնավորապես, հայտնել է, որ գերեվարված մաճկալաշենցուն ծեծել են,  ցանկացել են որոշակի ինֆորմացիա հասկանալ իրենից, բայց չի խոսել, քանի որ հոգեկան որոշակի խնդիրներ է ունեցել։ Գերեվարված բնակչի ընդհանուր հոգեկան իրավիճակը ԱՀ ՄԻՊ-ը գնահատել է լարված, նրա դեմքին ինչպես նաև շարժումներում նկատվել է վախի, լարվածության զգացողությունը։

ԱՀ ՄԻՊ-ի դիմել միջազգային հատուկ կառույցներին, նշելով․

"Կոչ եմ անում միջազգային հանրությունը, և մասնավորապես, Մարդու իրավունքների, ազատությունների օրակարգով առաջնորդվող կազմակերպությունները, Եվրոպայի խորհուրդը , ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը, որոնք ունեն առաջնային մանդատ՝ առաջ մղելու մարդու իրավունքների ազատությունն ու պաշտպանությունը, այսինքն պարտավորություն ունեն այս առոմուվ։ Ես նշել եմ, որ նրանց կրավորական կեցվածքը ուղղակի պարտության է մատնում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը բռնապետությանն ու ագրեսիային, սա մեսիջ է միջազգային հանրությանը, որ այո կարելի է խախտել մարդու իրավունքները, կարելի է պատերազմական հանցագործություններ գործել և մնալ անպատիժ։ Սա ոչ ադեկվատ արձագանք է ստեղծված իրավիճակին՛։

Հիշեցնենք, որ նածօրեին Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր՝ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

  • Կիսվել: