շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա իրականում մի փոքր հողակտորի մասին չէ խոսքը, մեր ինքնության եւ մեր ապագայի խնդիրն է. Սուրեն Պետրոսյանի կոչն Աղավնոյից

Սա իրականում մի փոքր հողակտորի մասին չէ խոսքը, մեր ինքնության եւ մեր ապագայի խնդիրն է. Սուրեն Պետրոսյանի կոչն Աղավնոյից

Աղավնոն ապրում է իր բնականոն կյանքով, թեպետ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել: Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:

«Աղավնոն ապրում է իր բնականոն կյանքով, թեպետ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել, ցավոք, մեր լրահոսում տարածվում է տեղեկատվություն, որ Աղավնոն զանգվածաբար լքում են: Ես դիմում եմ բոլոր լրատվամիջներին, որոնք իրականում շահագրգռված չեն Աղավնոյի հայաթափմամբ, խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության  տարածումը: Ես ուզում եմ գիտակցենք, որ սա իրականում մի փոքր հողակտորի մասին չէ խոսքը, սա մեր ինքնության եւ մեր ապագայի խնդիրն է: Ի դեպ, ապագան իր հերթին լինում է 2 տեսակ` հավանական եւ հնարավոր, եթե մենք չգործենք, մենք ունենալու ենք հավանական ապագան, որը պետության եւ պետականության կորուստն է, սակայն մենք կարող ենք ունենալ հնարավոր ապագան` բեկելով գործողությունների ողջ ընթացքը: 2 տարի եւ ավելի է, ինչ Աղավնոյի բնակիչները պահել են գյուղը կանգուն: Ես ուզում եմ, որ մենք գիտակցենք, որ այլեւս մեր հերթն է դա անելու, ոչ թե դա մենք անենք, այլ մենք կանգնենք բնակիչների կողքին` շարունակելով Աղավնոն պահել կանգուն»,-ասաց նա:

 

  • Կիսվել: