ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին

Ռուստամ Մուրադովն այցելել է կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: InfoPort.am-ն այս մասին տեղեկացավ Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքից: Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։

«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի 

բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է  ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ՝ 
առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս 
բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված 
հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: