հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ռուստամ Մուրադովն ադրբեջանցի նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Ռուստամ Մուրադովն ադրբեջանցի նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։  Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Ավելի վաղ  Ռուստամ Մուրադովը նորանշանակ հրամանատարին ներկայացրել էր ՀՀ պաշատպանության նախարար Արշակ Կարապետյանին։

Նշենք, որ Գենադի Անաշկինն իր ռազմական կոչումով ավելի բարձր է նախկին հրամատար Կոսոբոկովից, գերենալ-լեյտենանտ է և ռուսական ռազմական շրջանակներում ավելի մեծ հեղինակություն է վայելում: Նա նաև ՌԴ հերոս է:

  • Կիսվել: