երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել իր առաքելությունը Ղարաբաղում. Կրեմլ

Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել իր առաքելությունը Ղարաբաղում. Կրեմլ

Ռուսաստանը շարունակում է կատարել Ղարաբաղում անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում դադարեցնել իր առաքելությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որում, մասնավորապես, հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց վրա դրված առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, և որ Ռուսաստանն իբր ինքն է հեռանում տարածաշրջանից:

"Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրադրության կայունացման և ապակոնֆլիկտացման գործում։ Եվ մենք կշարունակենք խաղալ այդ դերը: Ոչ մի տեղից Ռուսաստանը չի հեռանում և չի պատրաստվում հեռանալ", - լրագրողներին ասել Է Պեսկովը։

Նա նշել է, որ տվյալ դեպքում շատ կարևոր է այդ տարածաշրջանի բոլոր պետությունների հավատարմությունը երկու տարի առաջ կնքված եռակողմ պայմանավորվածություններին:
"Հենց այդ պայմանավորվածությունների դրույթներին հետևելն է հաջողության գրավականը։ Անշուշտ, դրանից հետո տեղի ունեցան նոր իրադարձություններ, որոնք մի փոքր փոխեցին իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ դադարեցնել իր գործունեությունը: Ռուսաստանը շարունակում է անվտանգության երաշխավորի դեր խաղալ", - հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: