կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության առաջարկ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության առաջարկ չի ստացել. Զախարովա

Ռուսաստանն Ադրբեջանի կողմից ձերբակալված՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հարցին, թե Մոսկվան արդյոք ինչ-որ բան անո՞ւմ է նրանց ազատ արձակելու համար, Մարիա Զախարովան նշել է, որ հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։

«Նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են, մի մասը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ մյուսները ի սկզբանե միայն դա են ունեցել։ Մեզ հետ ոչ ոք չի կապվել։ Պաշտոնական կամ ոչ պաշտոնական կոչեր չեն եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշել է Զախարովան։

  • Կիսվել: