շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը կվերլուծի Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության արդյունքները. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը կվերլուծի Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության արդյունքները. ՌԴ փոխարտգործնախարար

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը վերջին տասը տարում առաջին անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, Մոսկվան մտադիր է վերլուծել դրա աշխատանքի արդյունքները և սպասում է զեկույցի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է ТАСС-ը։

«Որքան մենք գիտենք, սա ՄԱԿ-ի մեկօրյա առաքելություն է, և մենք այժմ սպասում ենք զեկույցին», - ասել է նա. «Ամեն դեպքում, սա վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի նման առաքելությունն այս տարածք է մտել»։

«ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, ըստ էության, արեց այն, ինչ հնարավոր էր այս իրավիճակում, և դա բնակիչների հարցումն էր և ուսումնասիրությունը, թե որքանով է միջադեպն ազդել ենթակառուցվածքների վրա, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա», - նշել է նա. «Առայժմ այն, ինչ ստացվել է [առաքելության զեկույցից] ցույց է տալիս, որ լուրջ ավերածություններ չկան, կրոնական շենքերը չեն վնասվել և այլն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: