Ռուսաստանի դեսպանատան դիմաց Արցախի հարցով ակցիա է կազմակերպվել (տեսանյութ)
Ռուսաստանի դեսպանատան դիմաց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ակցիա է իրականացրել, որի մասնակիցների ձեռքին եղել են ՛՛Ոչ պատերազմին՛՛ գրությամբ պաստառներ:
Քաղաքագետը շնորհակալություն է հայտնել քաղաքական ուժերից միակին, որն արձագանքել է հավաք կազմակերպելու իրենց կոչին, խոսքը ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության մասին է:
Մկրտչյանը դիմել է արցախցիներին՝ ասելով, թե ինչու՞ նրանք այս պահին չեն մասնակցում իր կազմակերպած հավաքին, մինչդեռ երբ գալիս է քննարկումների, առաջարկների պահը, սկսում են ՛՛քաղաքական ինտրիգներ ու շահեր փնտրել՛՛:
՛՛Հարգելի արցախցիներ, եթե մեղավորներ եք փնտրում, փնտրեք ձեր մեջ: Քանի դեռ արցախցիների գլխում բան չի փոխվել, քանի դեռ նրանք այս պետությանն (Ռուսաստանին-խմբ.) իրենց դաշնակից են համարում, հողի վրա իրավիճակ չի փոխվելու, ասեմ ավելին՝ այս պետության խաղադրույքն ի կատար է ածվելու՝ տասնյակ հազարավոր փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներ լցվելու են Երևանի փողոցներ ու առիթը բաց չեն թողնելու, հրապարակ են լցվելու, դավաճան են փնտրելու, ՛՛դավաճան, հողատու՛՛ են գոռալու՛՛,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.