շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթակվել, որից օգտվում է Ադրբեջանը. ԱՀ նախագահ

Ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթակվել, որից օգտվում է Ադրբեջանը. ԱՀ նախագահ

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր տեսաուղերձում հայտարարեց, որ մեր բոլոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ բոլոր հիմնական դերակատարները միավորեն ջանքերը:

Նրա խոսքով՝ մենք լուրջ խնդիրների առջև ենք կանգնած. ՛՛Անկախ այն բանից՝ ինչպես հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է, համախմբումը պետք է տեղի ունենա՛՛:

Մեր խնդիրների լուծումը, ըստ նախագահի, մեծապես մեզնից է կախված:

՛՛Ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի օրոոք ոչ ոք մեզ չի կարող տալ անվտանգային երաշխիքներ՛՛,-ասաց Հարությունյանը:

Ըստ Արայաիկ Հարությունյանի՝ ՌԴ-ն զբաղված է իր խնդիրներով, նաև այդ երկրին շեղում են, ուստի ՛՛Ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթակվել, որից օգտվում է Ադրբեջանը՛՛: Հույս ունենք, որ հնարավոր կլինի ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությունը՝ անկախ դրա բնույթից:

՛՛Ցանկանում ենք խաղաղություն, սակայն, հաշվի առնելով թուրք-ադրբեջանակն սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածելու մեր պաշտպանության մասին՛՛,-ասաց նա և հավելեց, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է:

 

 

  • Կիսվել: