շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար. ՌԴ ՊՆ

ՌԴուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից եռակողմ հայտարարության դրույթները խախտելու հետ:

՛՛Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել դիտակետ։ 

՛՛Բայրաքթար՛՛ TB2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։

Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել:

Ռուս խաղաղապահ կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղի ընթացքում հերթապահություն է իրականացնում 4 երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում՛՛,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: