Ռուս սակրավորները Արցախում շարունակում են ականազերծման աշխատանքները
2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 859.3 հա տարածք, 245.8 կմ ճանապարհ, 962 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24 հազար պայթյունավտանգ առարկա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից։
Բնակավայրերի արվարձանների ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահները օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնական համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը եղանակային ցանկացած պայմաններում: