շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լավրովն առաջարկել է ռուս ռազմական դիտորդներ տեղակայել Ղարաբաղում՝ իրավիճակին հետեւելու համար

Լավրովն առաջարկել է ռուս ռազմական դիտորդներ տեղակայել Ղարաբաղում՝ իրավիճակին հետեւելու համար

Ռուս ռազմական դիտորդները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մեխանիզմների վերահսկման կազմում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Լավրովի, կարևոր է, որպեսզի հակամարդող կողմերի պաշտպանական գերատեսչությունները հանդիպում անցկացնեն՝ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմները հստակեցնելու համար։ 

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների գծով եւ համաձայնեցնել հրադադարի մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, եւ որը դեռ ոչ ոք չի էլ սկսել քննարկել։

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի միայն մեկ լուծում` բանակցության միջոցով, որը կապահովի հարցի հարատև լուծումը, այլ դեպքում խնդիրը միշտ կարող է վերածվել ռազմականի», - ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Թուրքիան է բարձրաձայնում և Ադրբեջանի նախագահն էլ մի քանի անգամ  կրկնում`  այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի  ռազմական լուծում։

«Բոլոր այն վայրերում, որտեղ Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում,  ԱՄՆ նույնպես ակտիվ մասնակցում է։ Մենք երբեք Թուրքիային չենք դասակարգել որպես ստրատեգիական դաշնակից, նա դիտարկվել է որպես գործընկեր»,- շեշտել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: