հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Բադարա գյուղի բնակիչներին

Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Բադարա գյուղի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Բադարա գյուղում՝ կարիքավոր բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին եւ հարկադիր տեղահանվածներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
«Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական բրիգադը մեկնել է Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայր։ Ռազմական բժիշկները տեղի բնակչությանը ցուցաբերել են ամբուլատոր եւ պոլիկլինիկական օգնություն»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը։
 
Բժիշկները որակավորված բուժօգնություն են ցուցաբերել Բադարա գյուղի ավելի քան 60 բնակչի։ Խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները Արցախի հեռավոր շրջանի կարիքավոր բնակչության համար անցկացրել են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, նյարդաբանի բժշկական խորհրդատվություն։
 
«Այսօր մեր Բադարա գյուղ են ժամանել խաղաղապահ բժիշկները։ Մենք շատ գոհ ենք նրանց աշխատանքից։ Մաղթում ենք նրանց առողջություն, երջանկություն, հետագա հաջողություններ իրենց աշխատանքում»,-ասում է բուժկետի վարիչ Էլմիրա Կաղրամանյանը։

  • Կիսվել: