հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները շարունակում են աշխատանքներ իրականացնել ԼՂ-ում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են աշխատանքներ իրականացնել ԼՂ-ում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ վերջին մեկ օրում ռուս զինծառայողները 128 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունենում պայթեցման միջոցով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:

Ամեն օր ականազերծման և վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:

Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը:

 

 

  • Կիսվել: