շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի գյուղերում ժամանակավոր բնակվող բռնագաղթած ընտանիքներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի գյուղերում ժամանակավոր բնակվող բռնագաղթած ընտանիքներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել են մարդասիրական օգնության առաքումը Արցախի հեռավոր շրջաններ և դրանց բաշխումը բռնագաղթած ու բազմազավակ ընտանիքներին։

«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբը բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ միասին Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել է նպատակային մարդասիրական ակցիա Ասկերանի շրջանի բռնագաղթած ընտանիքի համար։ Հատկացվել են վերմակներ, հագուստ և կոշիկներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը։
 
Այս տարվա սկզբից ավելի քան 55 ընտանիք թիրախային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից։ Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցներն անհատական մոտեցում ունեն թիրախային օգնություն ցուցաբերելու հարցում։ Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։
 
Դրան զուգահեռ Արցախի և Ադրբեջանի շփման գոտու քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: