չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները 2 բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները 2 բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են առաքել Ստեփանակերտ, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Նախօրեին ռուս խաղաղապահները ռուսական մարդասիրական առաքելության, Доктор Лиза և Спеши к добру բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ։
 
Բացի այդ, ակցիայի շրջանակում ավելի քան 350 դասագիրք է փոխանցվել թիվ 3 դպրոցին։
 
«Մոսկվայի միջնակարգ դպրոցների աշակերտների և նրանց ծնողների անունից թիվ 3 դպրոցի ուսուցիչներին և սաներին են փոխանցվել է ավելի քան 350 գիրք ՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն և սեղանի խաղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: