երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն արցախցիներից երկու օր ժամանակ են խնդրել՝ խոստանալով բացել Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահներն արցախցիներից երկու օր ժամանակ են խնդրել՝ խոստանալով բացել Լաչինի միջանցքը

Ռուս խաղաղապահներն արցախցիներից երկու օր ժամանակ են խնդրել՝ խոստանալով, որ Լաչինի միջանցքը կբացվի:

Նրանք նաև արցախցի ցուցարարներին ասել են, որ դեկտեմբերի 26-ին ճանապարհին անցակետ չի լինելու:

Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Լաչինի միջանցքի բացման՝ Արցախի ապաշրջափակման հարցը վերջնականապես կլուծվի:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Արցախն ապաշրջափակելու պահանջով: Ակցիայից հետո մասնակիցները շարժվել են Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:

  • Կիսվել: