երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ինտերակտիվ դաս են կազմակերպել երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ինտերակտիվ դաս են կազմակերպել երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են կազմակերպել Արցախի՝ շփման գծի մոտակայքում գտնվող Թաղավարդ գյուղի երեխաների համար՝ ներկայացնելով խաղաղապահ ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմությունը:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ռազմական բժիշկներն ու սակրավորները դպրոցականներին բացատրել են մարտական գործողությունների վայրերում գտնվելու վտանգն՝ այնտեղ առկա պայթյունավտանգ առարկաների պատճառով:    

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեույթունը» խորագրով դասի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջին բուժօգնություն տրամադրելու հարցերին: Սակրավորները պատմել են պայթյունավտանգ առարկաների, չպայթած արկեր որոնելիս անվտանգության տեխնիկայի մասին:

Բժիշկներն, իրենց հերթին, վարպետաց դաս են կազմակերպել երեխաների համար՝ ներկայացնելով արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության հիմնական սկզբունքները:

 Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

  • Կիսվել: