չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին պլանտացիաներում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօրվա հանձարարականն է ապահովել անվտանգությունը խաղաղի բերքահավաքի անվտանգությունը Մարտունիի շրջանում: Քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծում, բնակիչները դիմել են խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ աջակցելու անվտանգության ապահովմանը կայանալիք աշխատանքների ժամանակ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Պիրոժկովը:

Բերքահավաքը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում սկսվել է Մարտունիի շրջանի Ճարտար բնակավայրում ռուս սակրավորների կողմից ականազերծման և պայթյունավտանգ առարկաների որոնման աշխատանքներից հետո:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: