հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի տարածքով մարդասիրական բեռի տարանցման անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի տարածքով մարդասիրական բեռի տարանցման անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Հանրապետության տարածքով մարդասիրական բեռով 2 ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

 
Ռուս ռազմական ոստիկանները շինարարական նյութերով և պարենով բեռնված շուրջ 20 միավոր մեքենայից բաղկացած ավտոշարասյուն են ուղեկցել դեպի Մատաղիս–Գետավան–Վանք և հակառակ ուղղությամբ:
 
«Այսօր ռազմական ոստիկանության ստորաբաժանման ուժերով ապահովվել է Մատաղիս–Վանք երթուղով անցնող ավտոշարասյան անվտանգությունը։ Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը մեծ ուշադրություն է պահանջում տրանսպորտային միջոցների վարորդներից և ուղեկցող անձնակազմերից: Երթուղու երկարությունը կազմում է 42 կմ, երկու ուղղությունով ուղեկցվել է մոտ 20 միավոր տեխնիկա»,- պատմել է ռուսական զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն։
 
Երթուղով երթևեկելիս ավտոմոբիլային շարասյունը հատել է դիտակետերի պատասխանատվության գոտում ավտոմեքենաների անվտանգությունն ապահովող 3 դիտակետ:
 
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
 
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
 
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
 
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

  • Կիսվել: