կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են փոխանցել ԼՂ Մարտակերտի շրջանի երեխաներին. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են փոխանցել ԼՂ Մարտակերտի շրջանի երեխաներին. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախատոնական միջոցառումների շրջանակում բարերարների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դպրոցի ավելի քան 800 երեխայի:

Տոնական օրերին ռուս խաղաղապահներն ու բարերարները մոտ 70 հումանիտար ակցիա կիրականացնեն և մոտ 8000 նվեր կհանձնեն Լեռնային Ղարաբաղի՝ կողմերի սահմանզատման գծի մոտակայքում գտնվող հեռավոր շրջանների երեխաներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: