շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն ԱՀ-ում իրականացնում են ականազերծման աշխատանքներ՝ ռոբոտատեխնիկական համալիրների կիրառմամբ

Ռուս խաղաղապահներն ԱՀ-ում իրականացնում են ականազերծման աշխատանքներ՝ ռոբոտատեխնիկական համալիրների կիրառմամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտի արվարձանների ականազերծման եւ մաքրման ժամանակ կիրառում են ՛՛Ուրան-6՛՛ ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս եւ ցանկացած եղանակին պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողությունների անցկացման ընթացքում չպայթած ռազմամթերքից մաքրվել է ավելի քան 414,6 հա տարածք, 160 կիլոմետրից ավելի ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ ավելի քան 20 սոցիալական նշանակության օբյեկտներ, վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

 

 

  • Կիսվել: