ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ ադրբեջանցիների ներխուժելու փաստը շարունակում է մեզ անհանգստացնել. Փաշինյան

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ ադրբեջանցիների ներխուժելու փաստը շարունակում է մեզ անհանգստացնել. Փաշինյան

Անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, և պիտի արձանագրեմ, որ մեր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրկության հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, ինչպես բազմիցս ասել ենք և շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում»,-ասել է վարչապետը:

  • Կիսվել: