հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում միանշանակ դրական է. Փաշինյան

Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում միանշանակ դրական է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

՛՛Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետության անվտանգային հարաբերություններում ոչինչի չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն, որը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում:
 
Արդյոք դրական է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, թե՞ բացասական: Միանշանակ դրական է: Այդ ներկայությունը կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար է՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: