հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է. Արցախի ԱԱԾ

Ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է. Արցախի ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ-ն հերքում է ռուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից:
 
«Այսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով։ Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։
 
Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: