երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների հեռանալը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է․ Հաջիև

Ռուս խաղաղապահների հեռանալը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է․ Հաջիև

Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հապճեպ դուրսբերումը։

«Երկու երկրների ղեկավարությունը որոշում է կայացրել  Ադրբեջանի տարածքից ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Ավելի վաղ հայտնել  էինք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: