հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 150 ուխտավոր այցելել է Ամարասի վանք

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 150 ուխտավոր այցելել է Ամարասի վանք

Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից ավելի քան 150 ուխտավոր ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ այցելել է Ամարաս վանական համալիր, տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Ինչպես նշել է զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը՝ ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունը։ Նրանք ժամանում են ինչպես շարասյան կազմում, այնպես էլ առանձին՝ անձնական մեքենաներով:

  • Կիսվել: