Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի քաղաքականությունում իր ապագայի մասին
Ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ չի նախատեսում Արցախում հանրային պաշտոն ստանձնել: Forbes-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է «գործողությունների լիակատար ազատություն ունենալ, այդ թվում՝ բարոյական տեսանկյունից»:
«Ես երբեք որեւէ այլ անձնագիր չեմ ունեցել, բացի ռուսականից, եւ անցյալ տարվա հունիսին ստացել եմ Հայաստանի քաղաքացու անձնագիր։ Երկու տարվա ընթացքում իրավիճակը չի բարելավվել։ Արցախում ապրում է ավելի քան 120 000 մարդ, և ինձ համար շատ կարևոր է, որ նրանք իմանան՝ մենակ չեն։ Որպեսզի նրանք ոչ միայն հասկանան, որ իրենց կարող են փող փոխանցել, այլ որ իսկապես կարող են ապրել իրենց հայրենիքում, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են նրանց հետ միասին շատ դժվար ճանապարհ անցնել։
Ի վերջո, Արցախը մի տարածք է, որը դեռևս չունի լիարժեք որոշակի կարգավիճակ»,- ասաց Վարդանյանը։
Սակայն ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գործարարն ընդգծել է, որ այդ քայլին գնացել է այն պատճառով, որ հետագայում կարող է իրավիճակ ստեղծվել, երբ իրեն հարկադրեն ու ճիշտ համարեն հանրային պաշտոն ընդունելը։
«Հայաստանում օրենսդրությունն արգելում է քաղծառայողներին երկքաղաքացիություն ունենալ և ունեցվածք ունենալ արտերկրում։ Բացի այդ, պետական պաշտոն զբաղեցնելու համար պետք է որոշ ժամանակ ապրել երկրում և չունենալ այլ քաղաքացիություն»,- ասաց Վարդանյանը։