երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Վերոնիկա Զոնաբենդ

Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Վերոնիկա Զոնաբենդ

Արցախի նախկին պետնախարար և «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին համասեփականատեր Ռուբեն Վարդանյանին այսօր ադրբեջանական կողմը ձերբակալել է Լաչինի միջանցքի անցակետում: Այս առնչությամբ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ Արցախից: Շրջափակման տասը ամսվա ընթացքում Ռուբենն ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքար մղել։ Աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և հայցում եմ ձեր աջակցությունը»:

Կատարվածի մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։

  • Կիսվել: