չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կտտանքների է ենթարկվել, զրկվել արագ դատաքննության իրավունքից. փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կտտանքների է ենթարկվել, զրկվել արագ դատաքննության իրավունքից. փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել ադրբեջանական դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել Բաքվի բանտում և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, տեղեկանում ենք Վարդանյանի տելեգրամյան ալիքից:

՛՛Գործերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի նկատմամբ դաժան վերաբերմունքին, գրում Է Reuters-ը։

Փաստաբանների կարծիքով՝ Վարդանյանի նկատմամբ վերաբերմունքը ադրբեջանցի իրավապահների կողմից կարելի է որակել որպես խոշտանգում: Այսպես, ի պատասխան Վարդանյանի հացադուլի, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել են երկար կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր ջուր չեն տվել։

Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները պնդում են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից կալանքի տակ գտնվելու պատճառով:

Իրավաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովի մեկնարկը՛՛,-ասված է տելեգրամյան ալիքում::

  • Կիսվել: