Ռուբեն Վարդանյանի շինծու գործով կեղծ դատավարության ժամանակ հարցաքննել են «տուժողներին»
Այսօր Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով կեղծ դատավարության ժամանակ հարցաքննել են «տուժողներին», որոնք նշել են, որ Վարդանյանին անձամբ չեն ճանաճում, սակայն մեղադրանքներ են ներկայացրել նրա նկատմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական գործով 11-րդ նիստը։ Դատական հաջորդ ֆարսը նշանակվել է ապրիլի 8-ին: