երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանի որդին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար

Ռուբեն Վարդանյանի որդին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար

Բռնազավթված Արցախի նախկին նախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադրբեջանում նրան ձերբակալելուց հետո հրապարակային աջակցության համար: Այս մասին նա հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել՝ Ադրբեջանը մարդասիրաբար կվերաբերվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։

«Անչափ շնորհակալ ենք նման խոսքերի համար և հույս ունենք, որ դրանք լսելի կլինեն»,- ասել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ 
 

  • Կիսվել: