երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. Ադրբեջանի Գլխավոր դատախազություն

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. Ադրբեջանի Գլխավոր դատախազություն

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ:

  • Կիսվել: